Աշխարհում քաղցածների թիվը 2016 թվականին ավելացել է 28 միլիոնով
Վերջին 1 տարում աշխարհում ծայրահեղ քաղցած մարդկանց թիվն ավելացել է 28 միլիոնով։ Այդ մասին RT-ին հայտնել է Եվրահանձնաժողովին առընթեր Միացյալ հետազոտական կենտրոնի մամուլի քարտուղար Նինա Կայանդերը։
Այսպիսով, 2016 թվականի դրությամբ՝ աշխարհում ապրում է մոտ 108 մլն քաղցած մարդ։ Հետազոտողները գտնում են, որ սովի հիմնական պատճառը զինված հակամարտություններն են ու կլիմայի փոփոխությունը։
Խնդիրը հիմնականում տարածվում է Հարավային Սուդանի, Սոմալիի, Եմենի և Նիգերիայի հյուսիս-արևելյան մասի վրա։ Սննդի մարդասիրական մեծ օգնության կարիք ունեն նաև Իրաքը, Սիրիան, Մալավին և Զիմբաբվեն։