211652_close_icon
views-count196 դիտում article-date 18:22 27-03-2026

Իրանի hակամարտության պատճառով աշխարհում uովյալների թիվը կարող է ավելանալ 45 միլիոնով. ՄԱԿ-ի ներկայացուցիչ

Աշխարհում սովյալների թիվը կարող է ավելանալ 45 միլիոնով՝ մատակարարման շղթաների խզման և տրանսպորտային երթուղիների փոփոխության պատճառով, ինչը Իրանում պատերազմի և ընդհանուր առմամբ մերձավորարևելյան հակամարտության հետևանք է։ Այս մասին X-ի իր էջում հայտարարել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի մատակարարման շղթաների գծով տնօրեն Կորին Ֆլեյշերը։

Նա պարզաբանել է, որ Հորմուզի նեղուցով անցնելու ռիսկերի և ապահովագրական ծախսերի բարձրացման պատճառով, որտեղ կազմակերպության նավերն օգտվում էին մարդասիրական առաջնահերթությունից, ստիպված են լինում փոխել երթուղիները։

«Ստեղծված իրավիճակն ազդում է ոչ միայն տարածաշրջանի երկրների վրա, այլև ունի գլոբալ ազդեցություն»,- նշել է նա։

Ֆլեյշերը որպես օրինակ բերել է մարդասիրական օգնության առաքումը Աֆղանստան, որտեղ դրա կարիքն ունի 16 միլիոն մարդ։ Նա պարզաբանել է, որ Պակիստանի տարածքով երթուղին անհնար է Աֆղանստանի հետ հակամարտության պատճառով, Սուեզի ջրանցքը նույնպես անվտանգ չէ, ուստի ստիպված են լինում շրջանցել ողջ Աֆրիկա մայրցամաքը, որպեսզի արդյունքում Ջիբրալթարի և Միջերկրական ծովի միջով՝ Թուրքիայի, Թուրքմենստանի և Ադրբեջանի տարածքով հասցնեն բեռները։

«Բացի մատակարարման շղթաների վրա անմիջական հետևանքներից, ավելի հեռու ապագայում աշխարհում ևս 45 միլիոն մարդ կարող է բախվել սուր սովի խնդրին», - ամփոփել է նա։

Նմանատիպ նյութեր