Չինաստանի բնակչությունը մեկ տարում ավելացել է 7 միլիոնով
Չինաստանի բնակչության թիվը 2014թ-ի վերջին հասել է 1 միլիարդի: Մեկ տարվա ընթացքում այն ավելացել է 7.1 միլիոնով: Այս տվյալները հրապարակվել է Չինաստանի պետական վիճակագրական ծառայությունը:
Չինաստանում նկատվում է նաև գենդերային անհավասարակշռություն. տղամարդկանց թիվը գերազանցում է կանանց թվին 33.8 միլիոնով:
Մինչև 16 տարեկան երիտասարդներն ու պատանիները կազմում են բնակչության 17,5%-ը, 16-60 տարեկանները՝ աշխատունակ մասը, կազմում է երկրի բնակչության 67 %-ը, 60-ից ավել տարիք ունեցող մեծահասակները կազմում են բնակչության ընդհանուր թվի15,5%-ը:
Հարկ է նշել, որ Չինաստանի բնակչության համարյա կեսը՝ 54,8%-ը, բնակվում է քաղաքներում: