Ռուսաստանում ուկրաինացիների թիվն ավելացել է 1 միլիոնով
Ըստ ՌԴ Դաշնային միգրացիոն ծառայության պետ Կոնստանտին Ռոմոդանովսկու՝ Ռուսաստանում 2.5 միլիոն ուկրաինացի կա. դա 1 միլիոնով ավելի է անցյալ տարվա տվյալների համեմատ:
Նրա խոսքով՝ մոտ 810.000 հազար ուկրաինացի արևելյան շրջաններից այս տարվա ընթացքում մուտք է գործել Ռուսաստան, որոնցից 35.000-ը գտնվում է ժամանակավոր կացարաններում: