Մեզ մոտ վերջնագրերով չեն գալիս. ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլլերոսնի այն հայտարարությունը, թե Մոսկվան պետք է ընտրություն անի՝ ընտրել ԱՄՆ-ի կամ Արևմուտքի ու Իրանի հետ հարաբերությունները, հաղորդել է «Дождь» հեռուստաալիքը։
«Ես ընդհանրապես այդ հայտարարությունը որպես վերջնագիր չեմ համարում։ Կարծում եմ, որ բոլորը վաղուց հասկացել են, որ մեզ մոտ վերջնագրով գալն անօգուտ է։ Դա ուղղակի հակաարդյունավետ կլինի»,-ընդգծել է Զախարովան։
Ավելի վաղ նա Թիլլերսոնի այդ հայտաարությունը անվանել էր «մկաններով խաղ»։
Հիշեցնենք, որ այսօր ԱՄն պետքարտուղարը հանդիպելու է ՌԴ արտգործնախարար սերգեյ Լավրովի հետ՝ քննարկելու Սիրիայում օրեր առաջ տեղի ունեցածը։