211652_close_icon
views-count25741 դիտում article-date 12:05 21-01-2015

Ուշ-ուշ են գալիս, բայց ոչ՝ ուշացած, գալիս են նրանք ճիշտ ժամանակին. այսօր «Սասնա Ծռեր» ջոկատի հրամանատարը կդառնար 65 տարեկան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 21-ին, մեծ թվով քաղաքացիներ՝ Արցախյան պատերազմի մասնակիցներ, վետերաններ, Երկրապահ կամավորական միության անդամներ, ինչպես նաև մարզերից ժամանած քաղաքացիներն այցելեցին Ծիծեռնակաբերդ, որտեղ հարգանքի տուրք մատուցեցին «Սասնա ծռեր» ջոկատի հրամանատար, ՀՀ «Մարտական խաչ» առաջին աստիճանի ասպետ Սամվել Գևորգյանի շիրիմին՝ նրա ծննդյան 65-ամյակի կապակցությամբ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչև շիրիմին այցելելը, մարդիկ Դավիթաշեն վարչական շրջանում գտնվող Սրբոց Նահատակաց եկեղեցում մասնակցեցին Ս. Գևորգյանի հոգեհանգստյան պատարագին և այժմ ուղևորվեցին Դավիթաշեն վարչական շրջանում գտնվող հերոսի անունով կոչվող դպրոց, որտեղ լեփ-լեցուն դահլիճում շարունակվեց հերոսի հիշատակին նվիրված միջոցառումը: Արցախյան ազատամարտի հրամանատար, սպորտի վարպետ Սամվել Գևորգյանը 1989-1990 թթ. հանդիսացել է «Սասունցի Դավիթ» կամավորական ջոկատի շտաբի պետ, իսկ 1990 թվականից՝ «Սասնա ծռեր» ջոկատի հրամանատար: 1990-1992 թթ. մասնակցել է ՀՀ Արարատի (Երասխ), Նոյեմբերյանի (Ոսկեպար), Իջևանի (Կիրանց), Ճամբարակի, Գորիսի (Կոռնիձոր), Վարդենիսի և ԼՂՀ Ասկերանի (Խոջալու), Բերձորի (Լաչին), Մարտակերտի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին: Զոհվել է 1992 թվականի հուլիսի 3-ին՝ Մարտակերտում, երբ կրակն իր վրա վերցնելով՝ ապահովել է «Նաիրի» կամավորական ջոկատի ազատամարտիկների նահանջն ապահով դիրքեր: Հետմահու պարգևատրվել է ՀՀ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 216+
216+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր