Մենք Սիրիա զորք չենք մտցնի. Դոնալդ Թրամփ
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Fox Bussiness-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Միացյալ Նահանգները չի պատրաստվում զորք մտցնել Սիրիա։
«Սակայն, երբ ես տեսնում եմ, թե ինչպես են մարդիկ ամենասարսափելին օգտագործում՝ քիմիական զենքը, և թե ինչպես են այդ հրաշալի երեխաները մահանում իրենց ծնողների ձեռքերում... ես անմիջապես զանգահարեցի գեներալ Մեթթիսին»,-ասել է Թրամփը՝ մեկնաբանելով Սիրիայի Հոմս նահանգում սիրկական կառավարական ուժերին պատկանող ավիաբազան ոչնչացնելու մասին իր տված հրամանը։
Հիշեցնենք, որ ապրիլի 7-ին ամերիկյան նավից հրթիռակոծվել էր նշված ավիաբազան այն բանից հետո, երբ սիրիական կործանիչները օդ էին բարձրացել նշված ավիաբազայից և քիմիական ռումբեր նետել Իդլիբ նահանգի Խան Շեյխուն բնակավայրի վրա։ Ռմբակոծությունից հետո շուրջ 90 խաղաղ բնակիչ էր մահացել։