211652_close_icon
views-count535 դիտում article-date 21:59 15-11-2026

ԱՄՆ իշխանությունները կքննեն՝ արդյոք Nvidia-ն խախտել է արտահանման սահմանափակումները


ԱՄՆ իշխանությունները հետաքննում են՝ արդյոք Nvidia-ն խախտել է արտահանման սահմանափակումները, հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։

«Կեղծ ընկերությունների առկայությունն ակնհայտ էր. ընթանում է հետաքննություն՝ պարզելու, թե արդյոք Nvidia-ն օգտագործել է դրանք՝ սահմանափակումները շրջանցելու և Չինաստանին չիպեր վաճառելու նպատակով», – ասել է Բեսենթը Fox News-ին տված հարցազրույցում։

Նրա խոսքով, անհրաժեշտ է ստուգել՝ արդյոք ընկերությունը պահպանել է Միացյալ Նահանգների կողմից սահմանված արտահանման սահմանափակումները։

«Արդյոք խնդիրը ծագե՞լ է ստորին, միջին, թե՞ բարձր օղակներում։ Ո՞վ գիտեր այս մասին», – հարցրել է նախարարը՝ նշելով հետաքննության հիմնական ուղղությունները։

Հինգշաբթի օրը Nvidia-ն հայտարարեց Ջենսեն Հուանգի՝ նախագահի և գլխավոր գործադիր տնօրենի պաշտոններից հրաժարականի մասին։ Սա տեղի ունեցավ մի սկանդալի ֆոնին, որը վերաբերում է նրա սերտ կապերին Ալիս Հուանգ անունով մի անձի հետ, ով, ըստ ենթադրությունների, աշխատել է Չինաստանի կառավարության համար։ Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը անհիմն է որակել Nvidia-ի գործի հետ կապված «չինական լրտեսության» մասին պնդումները։

Նմանատիպ նյութեր