Մակրոնը կոչ է արել Եվրոպային հստակեցնել առաջնահերթությունները՝ Ուկրաինայի հակամարտության ավարտից հետո
Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը հայտարարել է, որ Եվրոպան պետք է հստակեցնի իր առաջնահերթությունները Ուկրաինայի հակամարտության ավարտից հետո և դրանք ներկայացնի Ռուսաստանին։
«Մենք պետք է հստակ հայտարարենք, այդ թվում՝ ռուսներին, թե ինչ ենք ցանկանում պատերազմից հետո։ Պետք է նաև հստակեցնենք, թե ինչ ակնկալիքներ ունենք ԱՄՆ-ից՝ Եվրոպայի երկարաժամկետ անվտանգության ապահովման հարցում»,- գրել է Մակրոնը X-ի իր էջում։
Հիշեցնենք՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցությունները տեղի են ունեցել նոյեմբերի 10-11-ին Աբու Դաբիում։ Ռուսական պատվիրակությունը գլխավորել է նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին, ուկրաինականը՝ արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Ռուստեմ Ումերովը։
Բանակցություններին մասնակցել են նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայացուցիչներ Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները։
Բանակցությունների մեկնարկին ներկա են եղել նաև ՆԱՏՕ-ի՝ Եվրոպայում դաշնակից ուժերի գերագույն հրամանատար Ալեքսուս Գրինքևիչը և ԱՄԷ-ի արտգործնախարար Աբդուլլահ բեն Զայեդ Ալ Նահայանը։ Եվրոպական երկրների ներկայացուցիչները, չնայած Ֆրանսիայի պաշտոնյաների ավելի վաղ հայտարարություններին, բանակցություններին չեն մասնակցել։
Ավելի վաղ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ եվրոպացիների հետ երկխոսության անհրաժեշտություն կառաջանա, երբ քննարկվեն Ռուսաստանի և Ուկրաինայի անվտանգության ապահովման, ինչպես նաև Եվրոպայի անվտանգության համակարգի ապագայի հարցերը։