211652_close_icon
views-count781 դիտում article-date 19:18 21-11-2026

Մոտ 1 մլն 440 հազար դրամի գույքային վնաս՝ «Գրանդ Քենդի» ընկերությանը․ ոստիկանությունը փնտրում է ընկերության շուկայի զարգացման 46-ամյա պատասխանատուին

Նոյեմբերի 4-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։45-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժին է դիմել Երևանի բնակիչ 41-ամյա Էլիզա Ղ․-ն և հայտնել, որ Երևանի բնակիչ 46-ամյա Ժիրայր Բ․-ն 2024 թվականից մինչև 2026 թվականի հուլիս ամիսն իրեն հատկացված պաղպաղակի սառնարանները չի տրամադրել տնտեսվարողներին, ինչպես նաև տնտեսվարողներից վերցված սառնարանները չի վերադարձրել «Գրանդ Քենդի» ՍՊԸ-ին՝ այդ կերպ ընկերությանը պատճառելով մոտ 1 մլն 440 հազար 492 դրամի գույքային վնաս։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ Ժիրայր Բ․-ին հայտնաբերելու ուղղությամբ։

Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Էլիզա Ղ․-ն աշխատում է «Գրանդ Քենդի» ՍՊԸ-ում՝ որպես իրավաբան, իսկ Ժիրայր Բ․-ն՝ որպես շուկայի զարգացման պատասխանատու։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր