Գերմանիան կարող է անհրաժեշտության դեպքում ցամաքային զորք ուղարկել Սիրիա. BILD
Գերմանիան արտակարգ իրավիճակի դեպքում պատրաստ է Սիրիա ուղարկել բունդեսվերի հատուկ նշանակության զորքերը, գրում է գերմանական Bild պարբերականը:
Թերթի տվյալներով՝ այդ մասին օրերս հայտնել են Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լայենը և այդ երկրի զինված ուժերի (բունդեսվեր) գլխավոր տեսուչ Ֆոլկեր Վիկերը:
Որպես արտակարգ իրավիճակ՝ պարբերականը նշում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների կողմի գերեվարված զինվորականների ազատագրումը, եթե «Տոռնադո» հետաոխւզական ինքնաթիռը վթարվի: