211652_close_icon
views-count454 դիտում article-date 23:14 15-11-2026

Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանը

Տալլինը նախատեսում է փակել Ռուսաստանի հետ բոլոր սահմանային անցակետերը, հայտարարել է արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահկնան։

«Դեկտեմբերի 1-ից Էստոնիան կփակի Ռուսաստանի հետ սահմանին գտնվող բոլոր անցակետերը», – գրել է նա X սոցիալական հարթակում։

Ըստ նրա՝ պատճառը «Threod Systems» պաշտպանական ընկերությունում տեղի ունեցած միջադեպն է․ Տալլինը մեղադրել է Մոսկվային դրանում ներգրավված լինելու մեջ՝ առանց որևէ ապացույց ներկայացնելու։


Ընկերությունը արտադրում է անօդաչու թռչող սարքեր, ինչպես նաև էլեկտրոօպտիկական հետախուզական և հսկողության համակարգեր։ Նոյեմբերի 14-ի գիշերը փորձ է արվել հրկիզել Վիիմսիում գտնվող ընկերության օբյեկտը։ Ձերբակալվել է հինգ կասկածյալ։

Նմանատիպ նյութեր