Ռուսաստանը պատրաստ է քննարկել Սիրիա զորք մտցնելու հարցը, եթե այդ երկիրը խնդրի
Ռուսաստանը կարող է զորք մտցնել Սիրիա, եթե նման խնդրանքով Սիրիայի իշխանությունները դիմեն Ռուսաստանին, հաղորդում է Tass-ը՝ հղում անելով ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովին:
Վերջինս, հավելել է, որ, այդուհանդերձ, պետք չէ խոսել «վարկածի ու ենթադրության լեզվով»:
«Եթե Դամասկոսը դիմի Մոսկվային, ապա երկողմ երկխոսության շրջանակում հարցը քննարկման կդրվի»,-լրագրողների հետ հանդիպմանը ասել է Պեսկովը:
Ավելի վաղ Սիրիայի փոխվարչապետ և ԱԳ նախարար Վալիդ Մուալլեմը Սիրիայի պետական հեռուստատեսության եթերում հայտարարել էր, որ Դամասկոսը կարող է նման հարցով դիմել Մոսկվային, եթե անհրաժեշտություն առաջանա: