Թուրքիան զորք չի մտցնի Սիրիա. Դավութօղլու
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ թուրքական զորքը հակաահաբեկչական ցամաքային գործողությունների համար Սիրիա չի մտնի:
«Կարևոր կետը եղել է Սիրիայի ազատ բանակին օդային աջակցություն ցույց տալը, որոնք պայքար են մղում «Իսլամական պետության» դեմ: Մենք մտադիր չենք Սիրիա ցամաքային զորք ուղարկել»,-ասել է Դավութօղլուն:
Նա ընդգծել է, որ Անկարան նախկինի պես դեմ է հանդես գալիս Սիրիայի գործող նախագահ Բաշար Ասադի՝ իշխանության գլուխ մնալուն և նրան պաշտոնանկ անելու անհրաժեշտություն է տեսնում: