slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
«Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ
211652_close_icon

«Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ

views-count5037 դիտում article-date 21:20 14-11-2018
Հայ ազգային կոնգրես կուսակցությունը հանդես է եկել արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ հայտարարությամբ: Հայտարարության մեջ ասվում է. «Նոյեմբերի 12-ին կայացած նիստում Հայ Ազգային Կոնգրեսի վարչությունը, հաշվի առնելով հեղափոխական գործընթացի ավարտական փուլի յուրահատկությունները, որոշեց, որ ստեղծված իրավիճակում նպատակահարմար չէ կուսակցության մասնակցությունը Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին։ Դեկտեմբերի 9-ին նշանակված արտահերթ ընտրություններից հետո առաջանալու է նոր իրավիճակ։ Թեև վերջնականապես ավարտվելու է քսանամյա կոշտ ավտորիտարիզմի քաղաքական իշխանության ժամանակաշրջանը, սակայն նոր իշխանությունը բախվելու է հին համակարգի հսկայական ազդեցությանը քաղաքական, տնտեսական և պետական ու հասարակական կյանքի մյուս բոլոր բնագավառների վրա: Ռեյտինգային ընտրակարգի պահպանումն, իր հերթին, լուրջ հարված էր թե քաղաքական համակարգին` խոչնդոտելով դրա առողջացմանն ու զարգացմանը, թե ընտրությունների դեմոկրատական բնույթին: Որպես հետևանք, անխուսափելիորեն խնդիրներ են առաջանալու ողջ պետական համակարգի վերակառուցման և առողջացման առումով: Հայաստանը, ուստի, պետք է թևակոխի արմատական փոփոխությունների նոր ժամանակաշրջան: Առաջիկա տարիներին մի կողմից անհրաժեշտ է ապամոնտաժել փաստացի գոյություն ունեցող արատավոր համակարգը, մյուս կողմից` հաղթահարել անվտանգության մարտահրավերները եւ ստեղծել տնտեսական վերելք ապրող եւ սեփակամն քաղաքացիների համար ժողովրդավարական ազատություններն ապահովող պետություն: Ընտրությունների ավարտից հետո Կոնգրեսը հանրությանը կներկայացնի փոփոխությունների իր առաջնահերթությունները և, գործելով խորհրդարանից դուրս, կփորձի համախմբել հասարակությունը այդ օրակարգի շուրջ»:

Նմանատիպ նյութեր