211652_close_icon
views-count29530 դիտում article-date 18:20 26-03-2017

Կրակխառնիչով 2 անգամ հարվածել է ամուսնու գլխին

Մարտի 24-ին Մարտակերտի շրջբուժմիավորումից հաղորդում է ստացվել այն մասին, որ գլխի գագաթային մասի կտրած վերքով իրենց մոտ է տեղափոխվել Ներքին Հոռաթաղ գյուղի բնակիչ, 1988թ. ծնված Ն. Բ-ն: Պարզվել է, որ Ն. Բ-ն վնասվածքը ստացել է նույն օրը՝ ժամը 11:00-ին, կնոջ` 1995թ. ծնված Մ. Մ-ի (բն. է նույն գյուղում) հետ Նոր Կարմիրավան գյուղում տեղի ունեցած վիճաբանության ընթացքում` վերջինիս կողմից վառարանի կրակխառնիչով 2 անգամ գլխին հարվածելու հետևանքով:

Նմանատիպ նյութեր