211652_close_icon
views-count1739 դիտում article-date 16:00 30-08-2014

Մեծ Մասրիկում կինը տաք սուրճը լցրել է ամուսնու վրա, իսկ ամուսինը սուճի բաժակով եւ ափսեով հարվածել է արդեն նախկին կնոջ գլխին

Հունան Կաշումյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր նախկին կնոջ՝ Երջանիկ Կաշումյանի հետ միասին բնակվելով Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ գյուղում գտնվող վերջինիս հայրական տանը՝ սուրճով լի բաժակը և դրա ափսեն ձեռքին քայլել է տնից դեպի դուրս՝ այդ ընթացքում բարձրաձայն գանգատվելով իր ընտանեկան և սոցիալական վիճակից: Ե. Կոշումյանը ամուսնուն լռեցնելու նպատակով հրել է նրա ձեռքը, ինչի պատճառով սուրճը թափվել է Հ. Կոշումյանի ձեռքին: Վերջինս, դրդված այդ հանգամանքից, իր ձեռքում եղած սուրճի բաժակով և ափսեով դիտավորությամբ հարվածել է Ե. Կաշումյանի գլխի շրջանին՝ նրա առողջությանը պատճառելով թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով: Հունան Կաշումյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր.օր-ի 117-րդ հոդվածով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Գործը վարույթ է ընդունվել Մարտունու ընդհանուր իրավասության դատարանում: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից:

Նմանատիպ նյութեր