52969 դիտում
13:44 13-12-2023
Վիճաբանություն, ծեծկռտուք՝ Երևանում հայտնի «Լա Կասա» ակումբում. տուժածներից մեկը ակումբի տնօրենն է, որի գլխին հարվածել են գարեջրի շշով, իսկ ընկերոջ գլխին՝ ատրճանակով
Դեկտեմբերի 10-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Աբովյան փողոցում գործող «Լա Կասա» ակումբում վիճաբանություն է տեղի ունեցել, որը վերածվել է ծեծկռտուքի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ:
Պարզվել է, որ նշված վայրից ահազանգ է ստացվել նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն:
Տեղում պարզվել է, որ մի քաղաքացի նկարահանումներ է կատարել ակումբում և նրան հայտնել են, որ նկարահանումները դադարեցնի, սակայն իրենց կողմից դիտողություններ անելուց հետո այդ քաղաքացին դուրս է եկել ակումբից ու դրսում կայանված Mercedes մակնիշի ավտոմեքենայի միջից վերցրել է ատրճանակը, վերադարձել ակումբ, ապա ատրճանակի բռնակով հարվածել Երևանի բնակիչ 43-ամյա Ռուբեն Մեսչյանի գլխին, իսկ գարեջրի շշով հարվածել է Երևանի բնակիչ 32-ամյա Վանուշ Կարապետյանի գլխին՝ պատճառելով մարմնական վնասվածք:
Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները պարզել են, որ այդ քաղաքացին Երևանի բնակիչ 31-ամյա տղամարդ է, ում ինքնությունը նախաքննության շահերից ելնելով չենք հրապարակում և ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ՝ նրան և հանցագործության գործիք ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորներից Վ. Կարապետյանը հայտնել է, որ ինքը նշված ակումբի տնօրենն է, իսկ քրեական հետախույզներն էլ պարզել են միջադեպին ականատես 3 քաղաքացիների ինքնությունը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր
24011 դիտում
13:41 20-08-2018
Արտակարգ դեպք Վանաձորում. վիճաբանություն է տեղի ունեցել «Դեղձանիկ» գիշերային ակումբի մոտ. տուժածներից մեկը տնօրենն է
Այս բաժնից
2038 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)