Արտակարգ դեպք՝ Արագածոտնի մարզում․ կինը ապակե շշով հարվածել է ամուսնու գլխին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով հուլիսի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 00։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ապարանի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «Գլխի շրջանի կտրած վերք» ախտորոշմամբ «Ապարան» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Ապարանի բաժնի օպերատիվ խումբը՝ ավագ համայնքային ոստիկան Սահակյանի գլխավորությամբ և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Աղասի Խաչատրյանի գլխավորությամբ։
Հիվանդանոցում ոստիկանները ու պարեկները պարզել են, որ հուլիսի 2-ին ժամը 22։40-ի սահմաններում Արագածոտնի մարզի գյուղերից մեկում ընտանեական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ 30-ամյա կինը ապակե շշով 1 անգամ հարվածել է 31-ամյա ամուսնու գլխին՝ պատճառելով մարմնական վնասվածք։
Դեպքի փաստով ոստիկանության Ապարանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Ապարանի քննչական բաժին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։