Կրակոցներ՝ ԱՄՆ-ի Վիսքոնսին նահանգում. կա 4 զոհ
Ամերիկյան Վիսքոնսին նահանգում տեղի ունեցած կրակոցների հետևանքով 4 մարդ է զոհվել։ Այդ մասին հաղորդում է Associated Press-ը։
Նախնական տեղեկությունների համաձայն՝ ամեն ինչ սկսվել է բանկերից մեկում, որտեղ ոստիկանություն է կանչվել տեխնիկայի հետ կապված վիճաբանության կապակցությամբ։ Բանկ ժամանած ոստիկանները երկու մարդկային դիեր են հայտնաբերել այնտեղ։ Իսկ նրանց գնդակահարած տղամարդը թաքնվել է։
Դեպքից 10 րոպե անց ահազանգ է ստացվել կրակոցի մասին իրավաբանական ընկերություններից մեկի գրասենյակից, իսկ քիչ անց՝ ահազանգ՝ բազմաբնակարանային շենքերից մեկում տեղի ունեցած կրակոցների մասին։
Ոստիկանությունը դեռևս մեկնաբանություններ չի արել կատարվածների մասին։