Կրակոցներ՝ ԱՄՆ Կոլորադո նահանգում. կա առնվազն 3 զոհ, տուժածներ. տեսանյութ
Նահանգի Կոլորադո-Սփրինգս քաղաքի ընտանիքի պլանավորման կենտրոնում փոխհրաձգություն է տեղի ունեցել, հաղորդում է BBC-ն:
Ըստ տեղեկությունների՝ կրակոցների հետևանքով 3 ոստիկան է վիրավորվել, սպանվել՝ 2 հոգի, սակայն չի բացառվում, որ տուժածների թիվը կարող է ավելանալ: Անհայտ անձը մի քանի ժամ շարունակ հրազենային փոխհրաձգության մեջ է եղել ոստիկանների հետ, ինչից հետո հանձնվել է: Ոստիկանությունը խորհուրդ է տվել քաղաքի բնակիչներին զերծ մնալ փողոց դուրս գալուց, քանի դեռ անվտանգ չէ:
Կլինիկան պատկանում է Planned Parenthood կազմակերպությանը, որը, բացի բժշկական այլ սպասարկումներից, նաև զբաղվում է արհեստական բեղմնավորման ծառայությամբ:
Վերջերս ԱՄՆ-ի պահպանողական հայացքներ ունեցող մի շարք կազմակերպություների կողմից կլինիկան քննադատության օբյեկտ էր դարձել, որոնք բողոքում են աբորտների դեմ: