ԱՄՆ-ի Ալաբամա նահանգում անհայտ անձը կինոթատրոնում հրազենից կրակոցներ է արձակել
Սուրբ Ծննդյան տոնի ժամանակ ԱՄՆ-ի Ալաբամա նահանգում անհայտ անձը սկսել է հրազենից կրակոցներ արձակել: Վիրավորվել է 4 մարդ, հաղորդում է Ria Novosti-ն՝ հղում անելով Fox հեռուստաալիքին:
Միջադեպը տեղի է ունեցել Մոբիլ քաղաքի կինոթատրոնում: Հրազենային վնասվածքներ են ստացել 14-ամյա և 18-ամյա տղաներ, ինչպես նաև մի կին ու տղամարդ:
Վերջիններիս հոսպիտալացրել են: Նրանցից մեկի վիճակն է գնահատվում ծանր: Նա ստացել է որովայնային վնասվածք:
Ոստիկանությունը որոնում է հանցագործին: