Լոնդոնի կենտրոնում տեղի ունեցած զինված հարձակման զոհերի թիվը հասել է 4-ի, ահաբեկիչը ոչնչացվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Լոնդոնի կենտրոնում երեկ ցերեկը տեղի ունեցած զինված հարձակումը բրիտանական իշխանություններն ահաբեկչություն են որակել, հաղորդել է Sky News-ը։
Զինված տղամարդը ավտոմեքենան ուղղել է դեպի Վեսթմինսթերյան կամրջի վրա գտնվող մարդկանց ամբոխը, ինչի հետևանքով զոհվել է 3 մարդ։ Այնուհետև վերջինս մեքենան քշել է դեպի խորհրդարանի շենքի տարածք, որտեղ դանակի հարվածներ է հասցրել ոստիկաններից մեկին, ով ավելի ուշ ևս մահացել է։
Ոստիկաններին հաջողվել է ոչնչացնել ահաբեկչին։ Վիրավորների թիվը հաշվվում է 40 հոգի, նրանցից մի քանիսը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։