211652_close_icon
views-count1194 դիտում article-date 16:40 17-02-2015

Աֆղանստանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 20-ի

Աֆղանստանում այսօր տեղի ունեցած պայթյունի հետևանքով արդեն 20 մարդ է մահացել: [url=https://shamshyan.com/hy/article/2015/02/17/43394/]Ինչպես ավելի վաղ հայտնել էինք[/url], պայթյունը տեղի է ունեցել արևելքում գտնվող Լոգար շրջանում: Տեղական իշխանությունների հաղորդմամբ, իրականում ոչ թե մեկ, այլ 4 մահապարտ է եղել, որոնք ոստիկանական համազգեստներով իրենք իրենց պայթեցրել են Պուլի-Ալամ քաղաքի ոստիկանական բաժանմունքներից մեկում: Ըստ լրատվամիջոցների հաղորդած տվյալների՝ կա 8 տուժած: Դեռ ոչ մի անջատողական խմբավորում իր վրա չի վերցրել հարձակման պատասխանատվությունը:

Նմանատիպ նյութեր