211652_close_icon
views-count556 դիտում article-date 19:27 06-02-2024

Ստամբուլում զինված հարձակման հետևանքով վիրավորների թիվը հասել է 6-ի

Ստամբուլում փետրվարի 6-ին դատարանի շենքի մոտ զինված հարձակման հետևանքով վիրավորների թիվը հասել է վեցի, որոնց թվում երեք ոստիկան կա։ Հարձակվողները՝ մեկ կին և մեկ տղամարդ, սպանվել են: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում Al Jazeera-ն:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է, սակայն չի հստակեցրել՝ տուժածը քաղաքացիական անձ է, թե ոստիկանության աշխատակից:

Հարձակվողներն առավոտյան կրակ էին բացել դատարանի շենքի մոտ գտնվող ոստիկանական անցակետի վրա: Արդարադատության նախարարը հայտնել էր, որ դատախազությունը հետաքննություն է սկսել։

Նմանատիպ նյութեր