211652_close_icon
views-count6529 դիտում article-date 21:14 18-03-2017

Մոսուլի Հին քաղաքում փողոցային մարտեր են ընթանում. բնակիչները տարհանվում են

Իրաքի անվտանգության ուժերը մուտք են գործել Մոսուլի Հին քաղաք և փողոցային մարտերի են բռնվել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների հետ. հայտնում է [url=http://www.reuters.com/article/us-mideast-crisis-iraq-mosul-idUSKBN16P0NA]reuters[/url]-ը:յ Իրաքի զինված ուժերը Մոսուլի արևելյան մասը գրավել էին մի քանի ամիս առաջ, իսկ փետրվարից, գրոհներ էին իրականացնում քաղաքի արևմտյան մասը ազատագրելու համար՝ գրավելով օդանավակայանը, երկաթուղային կայարանը և նահանգապետի նստավայրը: Հին քաղաքում խիտ բնակեցված և նեղլիկ փողոցներում զրահամեքենաների տեղաշարժը սահմանափակված է: Բնակչության մեծ մասը փախչում են ազատագրված շրջաններից, որտեղ սննդի և ջրի պակաս կա, իսկ տները հաճախ հայտնվում են հրաձգության տակ: «Մենք ծուղակում էին 25 օր շարունակ: Ոչ ջուր, ոչ սնունդ, բոլորը կմահանային, և ստիպված մեզ դուրս կբերեին փլատակների տակից»,- ասաց Բաբ-Ջիդ շրջանի բնակիչներից մեկը:

Նմանատիպ նյութեր