Մոսուլի Հին քաղաքի երկու երրորդն ազատագրվել է ԻՊ-ից
Իրաքյան ուժերն մեկշաբաթյա գրոհների արդյունքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններից ազատագրել են Մոսուլի Հին քաղաք թաղամասի երկու երրորդը: Այդ մասին հայտնում է Agence France Presse-ը:
Ինչպես նշում է աղբյուրը` այս մասին կիրակի հայտարարել է զորքերի հրամանատարներից, գեներալ-լեյտենանտ Ալամ ալ-Օբեյդին` ասելով, որ Հին քաղաքը իսլամիստների վերջին հենակետն է Մոսուլում:
Գեներալ-լեյտենանտի խոսքով` Հին քաղաքի ներսում ավերածություններ են տիրում, որտեղ 4 օր առաջ ջիհադականները պայթյուններ են իրականացրել: Նա նշել է, որ թաղամասի 65-70 տոկոսն ազատագրված է, մնացել է մեկ քառ. կմ տարածք, որը դեռևս գտնվում է իսլամիստների վերահսկողության տակ: