Սիրիայի Պալմիրա քաղաքում դաժան մարտեր են ընթանում ահաբեկիչների և կառավարական ուժերի միջև
Սիրիայի Պալմիրա քաղաքի գրեթե բոլոր թաղամասերում ահեղ մարտեր են ընթանում Սիրիայի կառավարական ուժերի և «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության գրոհայինների միջև, հայտնում է Ria Novosti-ն:
«Անապատի բազեներ» գրոհային ջոկատի հրամանատար Աբու Խամզայի խոսքով՝ ջոկատին հաջողվել է տեղակայվել բարձրադիր հատվածներից մեկում գտնվող բնակելի թաղամասում:
Ահաբեկիչներն էլ շարունակում են կրակահերթ արձակել տանկերից և զենիթային համակարգերից: Ընթանում է անկանոն ականանետային կրակահերթ: