37095 դիտում
10:29 17-03-2017
Արագածոտնի մարզում 37-ամյա կին վարորդը BMW-ով մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել է դաշտում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մարտի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 07։50-ի սահմաններում Երևան քաղաքի Շարուրի փողոցի բնակիչ, 37-ամյա Լիա Շահինյանը իր վարած BMW մակնիշի 34 ՕP 742 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 70-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 20 մետր գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտամիջյան հատվածում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ապարանի հիվանդանոցի հերթապահ խումբը, սակայն վարորդը հայտնել է, որ հրաժարվում է բժշկական օգնությունից, քանի որ վնասվածքներ չի ստացել։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ ապայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Գագիկ Վարդանյանի, դասակի հրամանատար Արմեն Պողոսյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Ապարանի թիվ 20 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնը, որից հետո ավտոմեքենան քարշակի և ճոպանի միջոցով դուրս են բերել երթևեկելի գոտի։
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի ավագ հետաքննիչ Էդգար Ավդալյանը։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Լ. Շահինյանն աշխատում է Ապարանում գործող «Գնթունիկ» ընկերությունում։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 74+
74+