211652_close_icon

Խոշոր ավտովթար՝ Երևանում. Թբիլիսյան խճուղում բախվել են «Toyota Land Cruiser Prado»-ն, «Toyota Prius»-ն ու «Toyota Camry»-ն. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count11782 դիտում article-date 19:49 27-10-2025
Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:00-ի սահմաններում Թբիլիսյան խճուղի 29 հասցեի մոտ բախվել են Երևանի բնակիչ 38-ամյա Վիգեն Չ.-ի վարած «Toyota Prius» մակնիշի, Կոտայքի մարզի բնակիչ 40-ամյա Արամ Ի.-ի վարած «Toyota Land Cruiser Prado» մակնիշի և Երևանի բնակիչ 37-ամյա Վահե Խ.-ի վարած «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենաները: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց: 

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: 

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և տեղում իրականացնում են հերթապահություն: 

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի գլխավորությամբ: 

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկներ Արման Մելքոնյանն ու Տիգրան Հայրապետյանը: 

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի խետի տեղակալներ Արթուր Ադամյանի, Գրիգոր Ավետիսյանի և ավագ քննիչ Արամազդ Հարությունյանի գլխավորությամբ:
 
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորի ինքնությունը: 
 
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքնեները տեղափոխվում են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք: 
 
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գևորգ Ղազարյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 84+
84+

Նմանատիպ նյութեր