57169 դիտում
19:35 29-06-2019
Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. 23-ամյա վարորդը Mercedes-ով մի քանի պտույտ շրջվելով ու մի քանի ծառ կոտրելով, գլխիվայր հայտնվել է դաշտում. օպերատիվ են գործել փրկարարներն ու բժիշկները. նրան հիվանդանոց է ուղեկցել ՃՈ վաշտի հրամանատարը ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հունիսի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:
Ժամը 17:50-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Նոր Երզնկա գյուղի բնակիչ, 23-ամյա Սամվել Առաքելյանն իր վարած Mercedes մակնիշի 35 NG 096 համարանիշի ավտոմեքենայով՝ Աշտարակի վարչական տարածքում, ժողովրդին հայտնի «Արծվի թևեր» հուշակոթողի հարևանությամբ դուրս է եկել հանդիպակած երթևեկելի գոտի, մոտ 70 մետր մի քանի պտույտ գլորվելով, գլխիվայր հայտնվել է դաշտում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ս. Առաքելյանը քաղաքացիների և Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար-ծառայության Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարների հետ դուրս է բերվել ավտոմեքենայից և օպերատիվորեն ժամանած Աշտարակի հիվանդանոցի բժիշկները նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել Աշտարակի հիվանդանոց, որտեղից էլ տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն:
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորին հիվանդանոց է ուղեկցել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանը:
Այս պային դեպքի վայրում ծառայություն են կատարում նույն վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ:
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի ավագ հետաքնիչ Գոռ Խալաթյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանի գլխավորությամբ:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ վթարի հետևանքով ավտոմեքենայի գազաբալոնը պոկվել և շպրտվել է, իսկ դեպքի վայր ժամանած՝ վարորդի հազարազներն ու ընկերները ասում էին, որ վթարի պատճառը վարորդի առջև թափառող շան հայտնվելն է եղել:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 98+
98+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
15556 դիտում
17:19 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ 1-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանական ազգային կենտրոն»
35804 դիտում
15:53 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ 24-ամյա երիտասարդը «աչքի վնասվածք հրազենով» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց