Մադագասկարում «Էնավո» արևադարձային ցիկլոնի հետևանքով զոհերի թիվը հասել է 50-ի
«Էնավո» արևադարձային ցիկլոնը Մադագասկարում առնվազն 50 մարդու կյանք է խլել: Այս մասին գրում է Reuters-ը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին:
РИА Новости-ի փոխանցմամբ՝ փոթորիկը կղզու հյուսիս-արևելյան ափերին հասել էր դեռ երեքշաբթի: Քամու արագությունը հասել է 300 կմ/ժ-ի:
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին 38 զոհի մասին, իսկ 116 հազար մարդ ստիպված են եղել լքել իրենց տները: