Մոզամբիկին վրա հասած «Իդայ» ցիկլոնի զոհերի թիվը մոտեցել է 600-ի
Մոզամբիկում «Իդայ» մերձարևադարձային ցիկլոնի զոհերի թիվը այսօր առավոտվա դրությամբ հասել է 598-ի: Ինչպես տեղեկացնում է Ria Novosti գործակալությունը, այդ մասին հայտնել է Աղետների կառավարման ազգային ինստիտուտը (INGC):
Ավելի վաղ հաղորդվել էր 501 զոհվածների մասին:
Նշվում է, որ ցիկլոնի հետևանքների տակէ հայտնվել շուրջ 970 հազար մարդ, տուժել է ավելի քան 1.5 հազար մարդ:
«Իդայ» ցիկլոնն Աֆրիկայի հարավարևելյան ափին է հասել մարտի կեսերից։ Այն ընդգրկել է Մոզամբիկի, Զիմբաբվեի և Մալավիի տարածքները: