Սիրիայում պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 25-ի, իսկ վիրավորների թիվը՝ 100-ի
Ինչպես արդեն [url=https://shamshyan.com/hy/article/2016/07/27/91472/]հայտնել ենք[/url], Սիրիայի հյուսիսային Խասեքե նահանգում, թուրք-սիրիական սահմանին մոտ գտնվող Քամիշլի շրջանի ավտոճանապարհներից մեկի վրա ուժեղ պայթյուն է տեղի ունեցել։
Ինչպես հաղորդում է Ria.ru-կայքը, զոհերի թիվը հասել է արդեն 25-ի։ Քաղաքային հիվանդանոցի տվյալներով վիրավորների թիվը հասել է մոտ 100-ի։
Սիրիական հեռուստաալիքներից մեկի տեղեկություններով զոհերի թիվն արդեն 31 է։