Վաշինգտոն նահանգի դատախազը կբողոքարկի Դոնալդ Թրամփի նոր միգրացիոն հրամանը
ԱՄՆ Վաշինգտոն նահանգի գլխավոր դատախազ Բոբ Ֆերգյուսոնը դիմելու է դաշնային դատարան՝ խնդրելով երկրի նախագահ Դոնալդ Թրամփի՝ միգրացիոն քաղաքականության վերաբերյալ նրա առաջին հրամանի դադարեցումը տարածել նաև երկրորդ հրամանի վրա, հաղորդում է BBC-ն։
Նշված նահանգը առաջինն էր, որը դատական հայց է ներկայացրել դատարան՝ ընդդեմ Թրամփի առաջին հրամանի, որն արգելում էր 7 պետությունների քաղաքացիների մուտքը Միացյալ Նահանգներ։
Ֆերգյոսոնը պարզաբանել է, որ Օրեգոն և Նյու Յորք նահանգներն արդեն հայտնել են իրենց աջակցությունը այդ հարցում։
1 օր առաջ նման հայցով դատարան էր դիմել նաև Հավայները։ Հայցը ներկայացվել է Հոնոլուլուի դաշնային դատարան։ Նրանում նշված է, որ այդ արգելքի պատճառով տուժում է մուսուլմանական համայնքը։