3515 դիտում
11:21 04-02-2017
Սիեթլի դատարանը կասեցրել է Դոնալդ Թրամփի միգրացիոն հրամանի գործողությունը
Ամերիկյան Սիթել քաղաքի դատարանը կասեցրել է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի՝ փախստականների ընդունումը դադարեցնելու և 7 մուսուլմանական երկրների քաղաքացիներին վիզա տրամադրելու մասին հրամանը, հաղորդում է BBC-ն։
Հրամանը չի գործի ողջ երկրում այնքան ժամանակ, մինչև որ չքննարկվի տեղի դատախազության կողմից ներկայացված հայցը, որում դատախազությունը պահանջում է հրամանի հիմնական դրույթները ճանաչել հակասահմանադրական ու չեղարկել այն։
Հայցը ներկայացնելուց մի քանի ժամ անց հայտնի է դարձել, որ երկրի արդարադատության նախարարությունը առաջիկայում կբողոքարկի դատարանի վճիռը։
Ըստ դատախազության՝ Թրամփի հրամանը խախտում է օրենքի առջև հավասարության մասին ամերիկյան սահմանադրության դրույթը, դավանանքի ազատության, արդար դատավարության իրավունքները, ինչպես նաև միգրացիոն օրենքները։
Նմանատիպ նյութեր
3315 դիտում
11:39 30-03-2017
ԱՄՆ-ում դատարանը երկարաձգել է Դոնալդ Թրամփի միգրացիոն հրամանի արգելափակումը
3573 դիտում
13:28 11-10-2017
ԱՄՆ-ի գերագույն դատարանը մերժել է Թրամփի միգրացիոն հրամանի դեմ հայցը
2983 դիտում
14:00 31-01-2017
Օբաման աջակցություն է հայտնել Թրամփի միգրացիոն հրամանի դեմ բողոքներին
Այս բաժնից
1183 դիտում
23:10 20-01-2025
Թրամփի օրոք թուրք-ամերիկյան հարաբերություններում դրական շրջափուլ է կանխատեսվում
1462 դիտում
22:36 20-01-2025
Պուտինը շնորհավորել է Թրամփին ԱՄՆ նախագահի պաշտոնը վերստին ստանձնելու առթիվ
1123 դիտում
21:37 20-01-2025
Դոնալդ Թրամփը պաշտոնապես ստանձնեց ԱՄՆ 47-րդ նախագահի լիազորությունները