211652_close_icon

ԱՄՆ-ում դատարանը երկարաձգել է Դոնալդ Թրամփի միգրացիոն հրամանի արգելափակումը

views-count3402 դիտում article-date 11:39 30-03-2017
Հավայների դաշնային դատարանը երկարաձգել է վճիռը, որը արգելում է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրած միգրացիոն հրամանագրի՝ ուժի մեջ մտնելը։ Այդ մասին հաղորդում է Associated Press-ը։ Գործակալությունը նշում է, որ գրավոր որոշումը հրապարակել է դատավոր Դերրիք Ուոթսոնը այն բանից հետո, երբ նշված գործընթացի վերաբերյալ բոլոր փաստարկները լսել է։ Հիշեցնենք, որ հրամանագիրը ժամանակավորապես արգելում է 7 մուսուլմանական երկրների՝ Իրանի, Իրաքի, Սուդանի, Եմենի, Սիրիայի, Լիբիայի և Սոմալիի քաղաքացիների մուտքը Միացյալ Նահանգներ։

Նմանատիպ նյութեր