Ադրբեջանական բանակը կորուստ ունի
Փետրվարի 27-ին, նախնական տվյալներով, վիրավորվել, իսկ ավելի ուշ հիվանդանոցում մահացե է Ադրբեջանի զինված ուժերի ծառայող, 20-ամյա Ահմեդով Էլվին Սուլեյման օղլուն։ Այդ մասին հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։
Ահմեդովը Թովուզի շրջանի Յանըքլը գյուղից էր։ Meydan Tv-ի տվյալներով՝ նա վիրավորվել էր փետրվարի 27-ին Թարթառի ուղղությամբ ընթացող մարտերում։
[url=https://shamshyan.com/hy/article/2017/02/25/1059859/]Հիշեցնենք[/url], որ փետրվարի 25-ին՝ ժամը 03:00-ի եւ 04:00-ի սահմաններում, շփման գծի հարավարեւելյան (Մարտունի) եւ արեւելյան (Ակնա) ուղղություններով հակառակորդը, օգտագործելով ականազերծման «ՏՐՈՊԱ» տիպի տեխնիկա ձեռնարկել էր դիվերսիոն հետախուզական գործողության փորձեր։
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները երկու ուղղություններում էլ ժամանակին հավաստանշել էին ադրբեջանական հատուկ ջոկատայինների առաջխաղացումը եւ կորուստներ պատճառելով հետ շպրտել իրենց ելման դիրքեր: Բանակի առաջապահ ուժերի հակադիվերսիոն գործողության արդյունքում հակառակորդը տվել էր 5 զոհ: ՊԲ-ն կորուստներ չէր ունեցել: