Ադրբեջանական բանակը կորուստ ունի
                        Ադրբեջանի զինված ուժերի ծառայող Սամիր Օրուջևը մահացել է զենքի հետ անզգույշ վարվելու հետևանքով,  այսպես է ներկայացնում տեղեկությունը ադրբեջանական trend.az կայքը:
Դեպքը, Ադրբեջանի ՊՆ-ի փոխանցմամբ, տեղի է ունեցել սեպտեմբերի 3-ին: Օրուջևը վիրավորում է ստացել, իսկ հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին մահացել է:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

