Ադրբեջանական բանակը առաջնագծում կորուստ ունի
Ադրբեջանական բանակի կրտսեր սերժանտ, 20-ամյա Քերիմով Սամանդար Ֆազիլ օղլուն, ադրբեջանական ԶԼՄ-ների պնդմամբ՝ մահացու վիրավորում է ստացել հայ-ադրբեջանական շփման գծում «հայկական զինուժի կողմից արձակված գնդակից»:
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Քերմովին պարգևատրել է 3-րդ աստիճանի մեդալով: