5604 դիտում
10:20 22-02-2017
Թաղային հեղինակությունները պաշտոնների խոստումներ են ստացել. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀԿ-ի ցուցակով, ռեյտինգային ընտրակարգով Աջափնյակ, Դավթաշեն, Արաբկիր վարչական շրջաններն ընդգրկող թիվ 2 ընտրատարածքում առաջադրված ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որդին՝ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը, դեռ պատգամավոր չդարձած՝ թաղային հեղինակություններին պաշտոնների խոստումներ է տալիս։
Աջափնյակում վերջինիս աջակցում է հայտնի թաղային հեղինակություն Գրիգոր Գրիգորյանը՝ մեկ այլ հեղինակություն Սերգեյ Գրիգորյանի (Ֆազի) եղբայրը։ Արման Սահակյանը Գրիգոր Գրիգորյանին՝ Գարիկին, իր ընտրվելու պարագայում խոստացել է Աջափնյակի թաղապետի պաշտոնը, որն այժմ զբաղեցնում է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի փեսան՝ Արտավազդ Սարգսյանը։
Ի դեպ, Արման Սահակյանը, բացի թաղային հեղինակություններից, գործի է դրել նաև Աջափնյակի առավել ակտիվ քաղաքացիներին։ Ամեն շենքի 2 մուտքում քաղաքացիների հետ աշխատանք տանելու, անձնագրի տվյալները վեցրնելու և իր օգտին քվեարկելու խոստման դիմաց տալիս է 60.000-70.000 դրամ, իսկ բուն քվեարկողներին՝ առայժմ 10.000 դրամ»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
7398 դիտում
18:59 07-08-2018
Թաղային հեղինակությունները ոչ մի կերպ չպետք է ազդեն ընտրությունների արդյունքների վրա. Վալերիյ Օսիպյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
1564 դիտում
08:54 16-01-2025
Հայաստանը չպետք է վերածվի հակառուսական և հակաիրանական պլացդարմի. «Փաստ»
1870 դիտում
08:46 16-01-2025
Ի՞նչ ղեկավար է անհրաժեշտ Նիկոլից հետո. «Փաստ»
2260 դիտում
11:42 15-01-2025
Անհրաժեշտ է բաց խոսել մեր ժողովրդի հետ․ Գագիկ Ծառուկյան. Tert.am