Կիմ Չեն Ինի եղբոր սպանության 2-րդ կասկածյալը նույնպես գտնվել է, նա Ինդոնեզիայի քաղաքացի է
Մալազիայի ոստիկանությունը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի եղբոր՝ Կիմ Չոն Նամի սպանության գործով ձերբակալված երկրորդ կասկածյալի մոտ հայտնաբերել է Ինդոնեզիայի անձնագիր, հաղորդում է Reuters-ը։
Գործակալությունը նշում է, որ կինը ճանաչվել է՝ շնորհիվ Կուալա-Լումպուրի միջազգային օդանավակայանում տեսահսկող խցիկների ձայնագրության։
Ներկա պահին աշխատանքներ են տարվում սպանությանը մասնակից այլ կասկածյալներին որոնելու ուղղությամբ։
Հիշեցնենք, որ Կիմ Չոն Նամը սպանվել է փետրվարի 13-ին, Մալազիայում։ Նա պատրաստվում էր մեկնել Մակաո, որտեղ բնակվում են նրա ընտանիքի անդամները։