Անհետացել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի հարազատ եղբայրը, ԶԼՄ-ներ
Հյուսիսկորեացի առաջնորդ Կիմ Չեն Ինի հարազատ եղբայրը՝ 34-ամյա Կիմ Չեն Չխոլը, անհետացել է այն բանից հետո, երբ այս շաբաթ նրան տեսել են Լոնդոնում Էրիկ Քլեփթոնի համերգին: Այս մասին հաղորդում է Ria Novosti-ն:
Հայտնի է, որ Կիմ Չեն Չխոլը Էրիկ Քլեփթոնի երաժշտության սիրահար է: Համերգի ժամանակ տեսախցիկները նրան ֆիքսել էին 2 անգամ՝ մայիսի 20-ին և 21-ին:
Նա պետք է Մոսկվա թռչեր, իսկ հետո՝ Պհենյան, սակայն այդպես էլ չի հայտնվել: