Կիմ Չեն Ինի քույրը զբաղվելու է կուսակցության ֆինանսական հարցերով՝ մահապատժի ենթարկված ազգականի փոխարեն
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի քույրը կզբաղվի Աշխատանքային կուսակցության ֆինանսական հարցերով՝ մահապատժի ենթարկված հորաքրոջ ամուսնու՝ Չան Սոն Տհեկի փոխարեն, հայտնում է հարավկորեական «Չոսոն իլբո» թերթը՝ հղում անելով Հարավային Կորեայում Հյուսիսի մտավոր զորակցության խմբին:
Այդ բաժինը պատասխանատու է Կորեայի ժողովրդական բանակին ածխի, էլեկտրականության, վառելիքի, հագուստի և առաջին անհրաժեշտության այլ իրերի մատակարարման համար:
Աղբյուրի փոխանցմամբ՝ փոխմարշալ Չխվե Ռեն Խեն խնդրել է Կիմ Չեն Ինին այդ գործառույթը վերադարձնել ռազմական գերատեսչությանը, որից վերցվել էր 2012-ին, սակայն խնդրանքը մերժվել է:
Ինչպես հայտնում է հյուսիսկորեամետ խումբը, Կիմ Ե Չժոն սկսել է ղեկավարել «Տեսոն» ու «Միավորում և զարգացում» բանկերը, վերահսկել մի շարք զբոսաշրջային, երկաթուղային և այլ նախագծեր, որոնցից մի քանիսը նախկինում ղեկավարել է առաջնորդի հորաքույրը՝ Կիմ Գյոն Հին: