211652_close_icon
views-count2830 դիտում article-date 13:45 16-02-2017

Ձյան մեջ արգելափակված մեծ թվով ավտոմեքենաները դուրս են բերվել

Փետրվարի 15-ին, ժամը 23:35-ին ահազանգ է ստացվել, որ Ոսկեթաս-Զովասար ավտոճանապարհին «ԳԱզել» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն Ոսկեթաս-Զովասար ավտոճանապարհի 3-րդ կմ-ին արգելափակումից դուրս են բերել «ԳԱզել» մակնիշի 26 OU 356 պետհամարանիշով ավտոմեքենան (2 ուղևոր): *** Փետրվարի 15-ին, ժամը 23:02-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի «Թփուտներ» կոչվող հյուրանոցային համալիրի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Range Rover» մակնիշի 015 ZZ 01 պետհամարանիշով ավտոմեքենան (4 ուղևոր): *** Փետրվարի 15-ին, ժամը 20:13-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վրացական փողոցի թիվ 15 շենքի մոտակայքում «Toyota» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բարձրացել խողովակի վրա (մոտ 0,5մ). անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ավտոմեքենան գտնվում է ճանապարհի երթևեկելի հատվածում: Փրկարարներն ուղղել են «Toyota Rav4» մակնիշի 17 AL 001 պետհամարանիշով ավտոմեքենան: *** Փետրվարի 15-ին, ժամը 18:54-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղում՝ «Շորկոլա» վանքի մոտակայքում, ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Toyota RAF 4  մակնիշի 44198 S պետհամարանիշով ավտոմեքենան: *** Փետրվարի 15-ին, ժամը 18:38-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բակունցի փողոցի թիվ 59 շենքի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Ford Transit» մակնիշի 29 UL 580 պետհամարանիշով ավտոմեքենան: *** Փետրվարի 15-ին, ժամը 15:09-ին տեղեկություն է ստացվել, որ Սիսիան-Աշոտավան ավտոճանապարհի 3-րդ կմ-ին ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Mercedes E320 մակնիշի 35 CQ 906 պետհամարանիշով ավտոմեքենան: *** Փետրվարի 15-ին, ժամը 08:52-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի ՀՓՋ-ի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Քաղաքային զբոսայգու մոտակայքից փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Toyota Land Cruiser Prado մակնիշի 99 NN 909 պետհամարանիշով ավտոմեքենան (2 ուղևոր): *** Փետրվարի 15-ին, ժամը 02:52-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղում՝ Արարատ հյուրանոցային համալիրի մոտակայքում, ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Mercedes-Benz C-200 մակնիշի 60 AT 909 պետհամարանիշով ավտոմեքենան: *** Փետրվարի 15-ին, ժամը 00:25-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի «Մաշտոցներ» կոչվող տարածքում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները «ՎԱԶ 2121» մակնիշի 35 OZ 259 պետհամարանիշով ավտոմեքենան (2 ուղևոր) դուրս են բերել արգելափակումից։

Նմանատիպ նյութեր