211652_close_icon

Ձյան մեջ արգելափակված ավտոմեքենաները դուրս են բերվել

views-count3921 դիտում article-date 12:14 15-02-2017
Փետրվարի 15-ին, ժամը 02.52-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղում՝ Արարատ հյուրանոցային համալիրի մոտակայքում, ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ կայքը։ Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Mercedes-Benz C-200 մակնիշի 60 AT 909 պետհամարանիշով ավտոմեքենան: *** Փետրվարի 15-ին, ժամը 00.25-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի «Մաշտոցներ» կոչվող տարածքում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները «ՎԱԶ 2121» մակնիշի 35 OZ 259 պետհամարանիշով ավտոմեքենան (2 ուղևոր) դուրս են բերել արգելափակումից։

Նմանատիպ նյութեր