211652_close_icon
views-count3587 դիտում article-date 11:26 19-10-2016

Ձյան մեջ արգելափակված ավտոմեքենաները դուրս են բերվել

Հոկտեմբերի 18-ին, ժամը 22.49-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Պուշկինի փողոցի թիվ 72 շենքի մոտակայքում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել (տուժածներ չկան). ուղղելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Hyundai Veloster» մակնիշի 300 ZZ 30 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բարձրացել ճանապարհի եզրաքարին: Փրկարարներն ուղղել են ավտոմեքենան: *** Հոկտեմբերի 18-ին, ժամը 18.23-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղում` Գր. Լուսավորչի փողոցում, ավտոմեքենան առջևի հատվածով արգելափակվել է ջրատարում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Toyota Prado» մակնիշի 55 QQ 005 պ/հ ավտոմեքենան: *** Հոկտեմբերի 18-ին, ժամը 15.45-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Ազատության փողոցի մոտակայքում` դաշտում, «ՄԱԶ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՄԱԶ» մակնիշի 31 ԼՏ 666 պ/հ ամբարձիչը: *** Հոկտեմբերի 18-ին, ժամը 12.05-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի «Սուրբ խաչ» կոչվող հատվածում «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ-2121» մակնիշի 34 S F185 պ/հ (5 ուղևոր), «Jeep» մակնիշի 34 RF 777 պ/հ (4 ուղևոր) և «ՎԱԶ-2121» մակնիշի 31 SY 768 պ/հ ավտոմեքենաները:

Նմանատիպ նյութեր