Դոմինիկայում ուղիղ ռադիոեթերի ժամանակ 2 լրագրող է սպանվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Դոմինիկայի Հանրապետությունում՝ Սան Պեդրո դե Մակորիս քաղաքում, ուղիղ ռադիոեթերի ժամանակ, որը հեռարձակվել է ֆեյսբուքով, հաղորդավարի հետևում կրակոցներ են հնչել:
Ինչպես ավելի ուշ պարզվել է, անհայտ անձինք կրակել են պրոդյուսեր Լեո Մարտինեսի և հաղորդվար Լուիս Մեդինայի վրա: Նրանք երկուսն էլ մահացել են, կա ևս մեկ վիրավոր կին:
Ըստ տեղեկությունների՝ միջադեպից հետո 3 հոգի ձերբակալվել են: Տարվում է քննություն: Պարզվում են լրագրողների սպանության դրդապատճառերը:
Ներկայացնում ենք տեսանյութը: