Քաբուլում շվեդ լրագրող է սպանվել
Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում շվեդ լրագրող է սպանվել։ Եվրոպական հագուստով 2 անհայտ անձինք մոտեցել և հրազենով սպանել են լրագրողին։ Այս մաիսն հայտնում է Քաբուլի ոստիկանության ներկայացուցիչը։
Շվեդիայի ռադիոյի լրագրող Նիլս Հորներին տեղափոխել են Քաբուլի հիվանդանոց, սակայն նրա կյանքը չի հաջողվել փրկել։ Քաբուլում Շվեդիայի դեսպանատունը հաստատել է իր հպատակի մահվան լուրը։
Դեպքի կապակցությամբ հետաքննություն է սկսվել, որի ընթացքում 2 կասկածյալ է բերման ենթարկվել։
Նշենք, որ սպանությունները տեղի են ունեցել Քաբուլի պահպանություն իրականացվող թաղամասում։