Աֆղանստանում օտարերկյա լրագրող է սպանվել
Աֆղանստանի հարավարևելյան մասում գտնվող Հոստ քաղաքում օտարեկրյա լրագրողուհի է սպանվել, ևս մեկը վիրավոր է։ Այս մասին հայտնում է BBC֊ն։
Հաղորդագրությունների համաձայն, ողջ մնացած լրագրողի վիճակը շատ ծանր է։
Հարձակվողն ոստիկանական համազգեստով է եղել։ Միջադեպը տեղի է ունեցել նախգահական ընտրությունների նախաշեմին։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էին, որ ընտրությունների ընթացքում անվտանգությունը ապահովելու են 400 հազար աֆղանցի և օտարերկյա զինծառայողներ։ Քաբուլ տանող բոլոր ճանապարհները փակ են։
Նշենք, որ ավելի վաղ թալիբները հայտարարություն էին տարածել ապրիլի 5֊ին նախատեսված ՏԻՄ և նախագահական ընտրությունները տապալելու մտադրության մասին։